Արգենտինան ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը, սոցիալական ցանցերում հայտարարել է արտաքին գործերի նախարար Պաբլո Կիրնոն։
«Արգենտինայի դուրս գալը ԱՀԿ-ից ուժի մեջ է մտել մեր երկրի կողմից դրա մասին պաշտոնապես տեղեկացվելուց մեկ տարի անց », – գրել է նա։
Նրա խոսքով՝ «Արգենտինան կշարունակի միջազգային համագործակցությունը առողջապահության ոլորտում՝ երկկողմ համաձայնագրերի և տարածաշրջանային ֆորումներին մասնակցության միջոցով, միաժամանակ պահպանելով ինքնիշխանությունը և առողջապահական քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու կարողությունը»։
Արգենտինան հետևել է Միացյալ Նահանգներին՝ դուրս գալով ԱՀԿ-ից։ Բուենոս Այրեսի վարչակազմը որպես այս քայլի արդարացում մեջբերել է ԱՀԿ-ի գործողությունները COVID-19 համավարակի ժամանակ։























