Armenian text to speach

Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության նախարարի սպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարության, երկրի իշխանությունները սպանել են Իրանի հետախուզության նախարարին՝  Էսմայիլ Քաթիբին ։

Հիշեցնենք, որ Իսրայելը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Թեհրանի վրա գիշերային հարվածների արդյունքում ոչնչացրել է Իրանի անվտանգության ղեկավար Ալի Լարիջանիին և Ղոլամ Ռեզա Սոլեյմանիին, որը գլխավորում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջ» կիսառազմական ստորաբաժանումը։

Այսօր Իրանը պատասխան հարվածների նոր ալիք է արձակել Իսրայելի և նրա հարևան երկրների ուղղությամբ՝ վրեժ լուծելու նպատակով նախորդ օրը երկրի անվտանգության երկու պաշտոնյայի սպանության համար։

Իրանի կողմից կիրառված առաջադեմ հրթիռները, որոնք զինված են բազմակի մարտագլխիկներով, հարվածել են Իսրայելի կենտրոնական շրջաններին։ Ռամաթ Գանի քաղաքում շենքի վրա հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, ինչի արդյունքում երկրում զոհերի թիվը հասել է 14-ի։

Թեհրանի հարևանները ծովում և արաբական երկրներում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քուվեյթը, հայտնել են, որ վաղ առավոտյան հաջողվել է հետ կանգնեցնել Իրանից եկող անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, իսկ Իրաքում տեղի ունեցած հարձակումից հետո ԱՄՆ դեսպանատան համալիրն ուղղակի հարված է ստացել։

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել  է ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու մասին, երբ պաշտպանական դաշինքը մերժել է ծովային ուժեր ուղարկել՝ նրա նպատակով՝ համաշխարհային կոալիցիա կազմելու Հորմուզի նեղուցը բացելու և էներգետիկ ծախսերը նվազեցնելու համար։ Brent crude նավթի գինը չորեքշաբթի կրկին գերազանցել է 100 դոլարը մեկ բարելի դիմաց։

 

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս