Armenian text to speach

Իրանի չհրահրված հարձակումները Արաբական Միացյալ Էմիրությունների վրա «ԱՄԷ-ն օրինակ է։ ԱՄԷ-ն ունի ամուր մաշկ և դառը մարմին՝ մենք հեշտ զոհ չենք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄԷ-ի նախագահ Նորին Մեծություն շեյխ Մուհամմադ բն Զայեդ Ալ Նահյան

Ընդհանուր պատկեր

(Մարտ 2026)

ԱՄԷ-ում խաղաղ, անվտանգ և ներդաշնակ միջավայրում միասին ապրում են ավելի քան 200 ազգությունների ներկայացուցիչներ

ԱՄԷ-ն պատասխանել է Իրանի չհիմնավորված, չհրահրված և անպատասխանատու հարձակումներին պրոֆեսիոնալությամբ, դիմացկունությամբ և լիարժեք ազգային պատրաստվածությամբ։

Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ որսացել են ԱՄԷ-ի դեմ արձակված ավելի քան 2001 հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ճնշող մեծամասնությունը, ինչը վկայում է մեր պաշտպանական կարողությունների ուժի և զարգացվածության մասին։

Քաղաքացիները և բնակիչները շարունակում են իրենց առօրյա կյանքը, բիզնեսները բաց են, իսկ զբոսաշրջության ոլորտը շարունակում է ընդունել այցելուների՝ միաժամանակ պահպանելով անվտանգության խիստ միջոցառումները։

ԱՄԷ-ի առաջնահերթությունը հստակ է՝ պաշտպանել քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունն ու ապահովությունը։ Պետական հաստատությունները գործում են բարձրագույն պատրաստվածության մակարդակով, իսկ իշխանություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով երկրի կայունությունն ու շարունակականությունը ապահովելու համար։

Իրանական ագրեսիան ընդգծել է մեր ինստիտուտների ուժը, մեր հասարակության միասնությունը և մեր ժողովրդի վճռականությունը։

Մարդկանց վրա ունեցած ազդեցություն

  • 6 քաղաքացիական զոհ
  • 2 նահատակ ԱՄԷ զինված ուժերից
  • 157 թեթև վիրավոր

Խոցված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բեկորները պատճառել են սահմանափակ վնաս քաղաքացիական գույքին

Օպերատիվ պատկեր

(2026 թ. մարտի 17-ի դրությամբ)

2,001  արձակված հրթիռ և անօդաչու թռչող սարք ԱՄԷ-ի դեմ

314 հայտնաբերված բալիստիկ հրթիռ

1,672 հայտնաբերված անօդաչու թռչող սարք

15 հայտնաբերված թևավոր հրթիռ

ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են սպառնալիքների մեծ մասը՝ զգալիորեն նվազեցնելով զոհերի քանակն  ու վնասների չափը։

ԱՄԷ-ն պահպանում է ռազմավարական զինամթերքի հզոր պաշար, որը թույլ է տալիս երկար ժամանակ շարունակել խոցման և արձագանքման գործողությունները՝ պահպանելով լիարժեք մարտական պատրաստվածությունը ազգային անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության համար։

ԱՄԷ-ն օգտագործում է բազմաշերտ ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ապահովում են երկրի օդային տարածքի ամբողջական պաշտպանությունը՝ երկար, միջին և կարճ հեռահարության համակարգերի միջոցով։

Միջազգային արձագանք

126 երկիր և միջազգային կազմակերպություն անհանգստություն են հայտնել և դատապարտել են ԱՄԷ-ի դեմ Իրանի ագրեսիան

ԱՄԷ ղեկավարությունը իրականացրել է լայնածավալ դիվանագիտական գործունեություն։

ԱՄԷ նախագահ Ն․Մ․ շեյխ Մուհամմադ բն Զայեդ Ալ Նահյանի կողմից իրականացվել է ավելի քան 100 հեռախոսազրույց համաշխարհային առաջնորդների հետ։

ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ն․Գ․ շեյխ Աբդալլահ բն Զայեդ Ալ Նահյանը իրականացրել է ավելի քան 100 հանդիպում և հեռախոսազրույց տարբեր երկրներից իր գործընկերների հետ։

ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2817 բանաձև

(ընդունված՝ 11 մարտի 2026)

Համահովանավորվելով 136 երկրի կողմից՝ բանաձևը հստակ ուղերձ է հղում, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի ինքնիշխան պետությունների վրա հարձակումները։

Բանաձև 2817

  • Խստագույն կերպով դատապարտում է Իրանի կողմից իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները Արաբական Միացյալ Էմիրությունների և հարևան երկրների դեմ։
  • Սահմանում է, որ այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի խախտում և սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար։
  • Պահանջում է, որ Իրանը անհապաղ դադարեցնի հարձակումները և սադրանքները, ներառյալ՝ վստահված ուժերի (պրոքսիների) միջոցով իրականացվող գործողությունները։
  • Ընդգծում է, որ Իրանը պատասխանատվություն է կրում տուժած երկրներին պատճառված բոլոր վնասների և կորուստների համար, որոնք առաջացել են նրա ապօրինի զինված հարձակումների արդյունքում։
  • Հաստատում է ինքնապաշտպանության իրավունքը՝ ի պատասխան իրանական հարձակումների, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով։
  • Կոչ է անում Իրանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում, մասնավորապես՝ զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների պաշտպանության հարցում, և ձեռնպահ մնալ ցանկացած սպառնալիքներից կամ գործողություններից, որոնք խաթարում են տարածաշրջանային կայունությունը, նավարկության ազատությունը և համաշխարհային տնտեսական անվտանգությունը։

                        Տնտեսություն և ֆինանսական կայունություն

Չնայած տարածաշրջանային լարվածությանը՝ ԱՄԷ-ի տնտեսությունը շարունակում է պահպանել կայունությունը, դիմակայունությունը և ակտիվ ինտեգրումը գլոբալ տնտեսությանը։

Հիմնական տնտեսական ցուցանիշները վկայում են ԱՄԷ-ի տնտեսության ամուր հիմքերի մասին`

Նավթային ոլորտից դուրս հատվածները կազմում են ՀՆԱ-ի 75%-ը, ինչը արտացոլում է ԱՄԷ-ի հաջողված տնտեսական դիվերսիֆիկացիան։

Պետական ինքնիշխան հարստության հիմնադրամների ակտիվները կազմում են մոտ 2.49 տրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը ԱՄԷ-ին դարձնում է աշխարհում երրորդ խոշոր ինքնիշխան հարստության կրողը՝ Միացյալ Նահանգներից և Չինաստանից հետո։

S&P Global-ը վերջերս հաստատել է ԱՄԷ-ի AA/A-1+ վարկային վարկանիշը՝ կայուն հեռանկարով։

2026թ-ին ԱՄԷ-ի համախմբված մաքուր ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում է 184% :

Կառավարության իրացվելի ակտիվների գնահատականը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 210%։

ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի միջին ավելցուկը վերջին 5 տարիների ընթացքում կազմում է  5.6% ։

  • ԱՄԷ-ի տնտեսությունը շարունակում է ցուցաբերել դիմակայունություն, որը հիմնված է դիվերսիֆիկացիայի, բացության և ակտիվ տնտեսական ռազմավարությունների վրա։
  • Երկիրը որդեգրել է առաջադեմ տնտեսական ռազմավարություններ, որոնք ամրապնդում են աշխարհաքաղաքական և տնտեսական ճնշումներին դիմակայելու նրա կարողությունը։
  • Այս համատեքստում, ներդրումային ծրագրերի կամ երկարաժամկետ տնտեսական առաջնահերթությունների մեջ փոփոխություններ չեն դիտարկվում։
  • ԱՄԷ-ն ամրապնդել է իր տնտեսական և ներդրումային համագործակցությունը աշխարհի խոշոր շուկաների հետ և ստեղծել բիզնես միջավայր, որը դասվում է աշխարհի լավագույնների շարքին։
  • Տնտեսական այս կառուցվածքային վերափոխումները ապահովել են ԱՄԷ-ին բարձր պատրաստվածություն և կայուն տնտեսական կարողություններ՝ պաշտպանելով պետական և մասնավոր հատվածների բիզնեսներն ու ներդրումները։

Ֆինանսական համակարգի ցուցանիշները շարունակում են մնալ ուժեղ՝

Կապիտալի բավարարության ցուցանիշ՝ մոտ 17%

Իրացվելիության ծածկույթի ցուցանիշ՝ մոտ 146.6%

Բանկային հատվածի ընդհանուր ակտիվներ՝ 5.42 տրիլիոն դիրհամ։

Զբոսաշրջություն

ԱՄԷ-ում զբոսաշրջությունը շարունակում է գործել բնականոն կերպով

ԱՄԷ-ի ողջ տարածքում գործում է 1260 հյուրանոց:

ԱՄԷ-ում գործում է զբոսաշրջության ոլորտին առնչվող ավելի քան 40,000 ընկերություն:

Հանգստավայրերը, տեսարժան վայրերը և առևտրի կենտրոնները շարունակում են բաց մնալ և գործել՝ լիարժեք համապատասխանելով անվտանգության բոլոր չափանիշներին։

Հյուրանոցները երկարաձգում են տուժած այցելուների կեցությունը, իսկ ԱՄԷ-ն հոգում է հետաձգված չվերթների պատճառով օդանավակայաններում մնացած ուղևորների կացության և սննդի ծախսերը: Սա ընդգծում է ԱՄԷ-ի հանձնառությունը՝ ապահովելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց անվտանգությունն ու արժանապատվությունը։

Ավիացիա

Տարածաշրջանային լարվածության պայմաններում ԱՄԷ-ն շարունակում է ապահովել կապակցվածության բարձր մակարդակ։

Մարտի 1–12-ը ընկած ժամանակահատվածում ավելի քան 1.4 միլիոն ուղևոր է անցել ԱՄԷ-ի օդանավակայաններով և ազգային ավիաընկերություններով:

Չվերթները շարունակում են իրականացվել՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ժամանակավոր անվտանգության համապատասխանեցումներ։

 




Լրահոս