
«Ամենայն հավանակնությամբ, ես կսկսեմ հեռախոսային սոցիալական ցանցի ստեղծումն արդեն այս տարի», – նշել է Պավել Դուրովը:
Նրա խոսքով, այժմ ինքը գտնվում է արտասահմանում և չի ծրագրում վերադառնալ Ռուսաստան, քանի որ այժմ Ռուսաստանն ու համացանցային բիզնեսը անհամատեղելի հասկացություններ են:
Դուրովի նոր սոցիալական ցանցի մասին ոչ մի մանրամասնություն հայտնի չէ, այդ թվում` անունը: Կարծիքներ կան, թե այն կունենա թվայնացման լայն հնարավորություններ: