Armenian text to speach

«Տիկին Անդրեասյան, այս ուր ենք հասել». քաղաքացիները ահազանգում են. ի՞նչ է կատարվում դպրոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“Ձեռքդ տուր” համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․

«Տիկին Անդրեասյան,

Այս ուր ենք հասել…
Դպրոցներում արդեն ոչ միայն տղաներն են իրար վրա ձեռք բարձրացնում, այլև աղջիկներն են դառնում բռնության մասնակից։ 11-ամյա աղջիկը բանավոր տարաձայնությունից հետո ենթարկվել է ծեծի՝ իր իսկ դասընկերուհու կողմից՝ ստանալով բազմաթիվ հարվածներ և ունենալով կապտուկներ մարմնի տարբեր հատվածներում, տեղափոխվել է հիվանդանոց։ (Shamshyan.com)
Այսօր հայտնի դարձավ նաև, որ №186 դպրոցում տղաների միջև կռիվ է եղել, որի հետևանքով մեկ երեխայի քիթ է կոտրվել։ Մի քանի օր առաջ էլ նույն դպրոցում ինչ-որ միջադեպից հետո, ըստ ծնողի՝ առանց խնդրի մեջ խորանալու, տնօրենը պարզապես «լուծել» է հարցը՝ կարգադրելով ծնողին տանել երեխայի գործերը դպրոցից, ծնողն էլ հանել է դպրոցից երեխային։
Սա լուրջ համակարգային խնդիր է։
Եվ դեռ չեմ խոսում այն հոգեբանական վերքերի մասին, որոնք մնում են երեխաների մոտ՝ անդաստիարակ երեխաների, երբեմն էլ թույլ ու կողմնակալ դասղեկների ու տնօրենների հետևանքով։
Մինչև ողբերգություն չլինի, մինչև մահվան ելքով դեպք չգրանցվի՝ այս խնդրով չե՞ք զբաղվի
տիկին նախարար։
Հարգելի ծնողներ,
եթե ձեր երեխան բուլինգի է ենթարկվում՝ մի լռեք։
Մի սպասեք, որ կռվից հետո երեխան հիվանդանոցում հայտնվի, նոր սկսեք լուծումներ փնտրել։
Սկսեք հենց վաղվանից՝
1. Դիմեք դպրոցի տնօրենին
2. Դիմեք Կրթության տեսչական մարմին
3. Զանգահարեք նախարարության թեժ գիծ
4. Դիմեք ոստիկանություն
5. Եթե այս քայլերը չեն օգնում՝ մի լռեք. բարձրաձայնեք խնդիրը, միավորվեք և պահանջեք դրա լուծումը։
Նկարը համացանցից։
Խնդրում եմ բարկացած սմայլիկներ չդնեք»։



Լրահոս