
Դեկտեմբերի 15-ին`ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 4 շենքի 9-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի արձագանքում դռան և հեռախոսային զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1929 թվականին ծնված Գրիգոր Տիտացյանի դին: