Armenian text to speach

Կրթության տեսչական մարմնի ղեկավարը՝ առանց գույքի, բայց միլիոնավոր դրամների շրջանառությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ուսումնասիրեց Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը՝ համադրելով այն նրա պաշտոնի ստանձման պահին ներկայացված տվյալների հետ։

Վաղարշակ Մատիկյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի փետրվարի 6-ին։ Պաշտոնը ստանձնելու պահին նրա հայտարարագիրը բավական համեստ է եղել՝ հիմնականում ներառելով փոքր գումարների բանկային միջոցներ և սահմանափակ եկամուտներ։

Ըստ ArmLur.am-ի ուսումնասիրության՝ 2024 թվականի հայտարարագրով Մատիկյանը չի հայտարարագրել անշարժ գույք և տրանսպորտային միջոց։ Միևնույն ժամանակ, նրա ֆինանսական միջոցները որոշակի աճ են արձանագրել։

Մասնավորապես՝

  • Բանկային ավանդ՝ 30,000 դրամ,
  • Բանկային հաշիվների մնացորդներ՝ 3,078 ԱՄՆ դոլար և 2,575,481 դրամ,
  • Կանխիկ դրամ՝ 2,100,000 դրամ։

Հաշվետու տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 14,548,206 դրամ՝ ստացված Կրթության տեսչական մարմնից աշխատավարձի տեսքով։

Բացի այդ, նա ունի նաև վարկային պարտավորություն՝ 514,584 դրամի չափով։

Համեմատության համար՝ 2023 թվականի հայտարարագրով, որը ներկայացվել է պաշտոնի ստանձնման պահին, Մատիկյանի ֆինանսական վիճակը էապես ավելի համեստ է եղել։ ArmLur.am-ը պարզեց, որ այդ պահին նա ունեցել է՝

  • Բանկային ավանդ՝ ընդամենը 32,198 դրամ,
  • Բանկային հաշիվներ՝ 307,883 դրամ, 840 դրամ և 8 դրամ,
  • Կանխիկ միջոցներ՝ 700,000 դրամ,
  • Էլեկտրոնային հաշիվ և կրիպտոարժույթ՝ 633 դրամ,
  • Եկամուտ՝ 271,000 դրամ, որը ստացվել է կրթական հաստատություններում աշխատելու արդյունքում։

Սոնա Գրիգորյան 




Լրահոս