ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս շաբաթ և կիրակի Նիկոլ Փաշինյանի գլխավորած «ուրախ ավտոբուսը» կրկին ճանապարհ է ընկնում՝ այս անգամ ուղղություն վերցնելով դեպի Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր։
Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ մարզային իշխանությունները արդեն անցել են «պատրաստական ռեժիմի». Ահարոն Սահակյանը ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Կոտայքում այս օրերին զբաղված են ակտիվ կազմակերպչական աշխատանքներով՝ փորձելով ապահովել բարձր մակարդակի ընդունելություն վարչապետի համար։
Փաստացի, խոսքը ոչ թե պարզապես աշխատանքային այցերի, այլ ակնհայտ ներկուսակցական մոբիլիզացիայի մասին է, որտեղ վարչական ռեսուրսի կիրառման կասկածներն ավելի ու ավելի են խորանում։
Վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանը ՔՊ թիմի հետ ակտիվ շրջել է մի շարք մարզերով՝ իրականացնելով ներսկուսակցական հանդիպումներ ու «քարոզչական» այցեր, մասնավորապես՝
• Արագածոտնի մարզում
• Արմավիրի մարզում
• Լոռու մարզում
• Շիրակի մարզում
• Սյունիքի մարզում (մասնակի այցեր/հանդիպումներ)։
Այս ֆորմատը, ըստ էության, վերածվել է շարունակական մարզային շրջայցերի՝ կուսակցության ներսում դիրքերի ամրապնդման և տեղական կառույցների ակտիվացման նպատակով։
Սոնա Գրիգորյան





























