Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շտապօգնության աշխատակիցներից կաշառք են ուզել. ձայնագրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ն ահազանգ էր ստացել «Շտապբուժօգնության» աշխատակիցներից, որ իրենցից պահանջում են 20 հազար դրամ կաշառք։ ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց «Շտապբուժօգնության» աշխատակիցների ահազանգը։ Նա նշեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, և Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել նաև «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանից։ Վերջինս, ի պատասխան մեր պնդումների, նշեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս