Կրակոցներ Գյումրիում. ԳԱԼԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում Գյումրիում կրակոցներ են հնչել՝ Գյումրու Բուլվարային թաղամասում, ավելի կոնկրետ «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց:

Տեղի ունեցածի արդյունքում, հրազենային վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ Արտակ Մարատի Անդրիասյանը՝ ծնված 1987 թվականին:

 Կատարվածի վերաբերյալ ԳԱԼԱ-ին որոշակի մանրամասներ է հայտնել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ըստ նրա՝ կրակոցների արդյունքում տուժած քաղաքացին հրազենային վիրավորում ստացել է մեջքից: Արտակ Անդրիասյանը տաքսի մեքենայի վարորդ է, ու դատախազը չի բացառում, որ դեպքը տեղի ունեցած լինի կենցաղային խնդիրների պատճառով:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս