Tasnim լրատվական գործակալության հետ զրույցում տեղեկացված աղբյուրը նշել է. «Երկրորդ ամերիկյան F-35-ի ոչնչացման մասին լրատվամիջոցներում շրջանառվող հաղորդագրությունը դեռևս չի հաստատվել»։
«Հնարավոր է, որ այս կեղծ լուրը տարածվել է ամերիկացիների և իսրայելցիների կողմից՝ առաջին F-35-ի թիրախավորումը ստվերելու նպատակով», – հավելել է աղբյուրը։
Տեղեկացված աղբյուրը ընդգծել է, որ Իրանի համապատասխան պաշտոնյաները կհայտարարեն այդ մասին, եթե երկրորդ F-35-ի ոչնչացումը հաստատվի։
Նա նշել է, որ ամերիկյան F-35-ի ոչնչացումը գործնականում ոչնչացրել է ԱՄՆ ռազմական տեխնոլոգիական գերազանցությունը աշխարհում, և այդ պատճառով որոշ չհաստատված լուրեր տարածելը և դրանց հերքումը կարող են լինել մի տեսակ դիվային լրատվական արշավ։
Թարգմանությունը՝ Մարիանա Հովհաննիսյանի


















































































