ArmLur.am-ի թղթակիցը ԱԺ-ից փոխանցում է, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի մասնակցությամբ կայացած փակ քննարկումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից փաստացի բոյկոտվել է։
Բանն այն է, որ հանձնաժողովի ՔՊ-ական անդամներն են՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, ինչպես նաև Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանը, Քրիստինե Պողոսյանը և Հայկ Սարգսյանը։
Սակայն, ArmLur․am-ի թղթակիցը նկատեց, որ Անդրանիկ Սիմոնյանի մասնակցությամբ փակ նիստին իշխանական պատգամավորներից մասնակցել է միայն Անդրանիկ Քոչարյանը և Նարեկ Ղահրամանյանը, ով հանձնաժողովի անդամ չէ: Գագիկ Մելքոնյանը մի պահ ներս մտավ ու դուրս եկավ: Իսկ ՔՊ-ի մյուս անդամները՝ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Արտյոմ Մեհրաբյանը, Քրիստինե Պողոսյանը և Հայկ Սարգսյանը, չմասնակցեցին քննարկմանը։
Այսպիսով, ստացվում է, որ ԱԱԾ տնօրենին բոյկոտեց հենց ՔՊ-ն:
Ընդդիմադիրները ներկայացված էին ավելի մեծ թվով. Աննա Գրիգորյան, Թագուհի Թովմասյան, Քրիստինե Վարդանյան, Գեղամ Մանուկյան, Արգիշտի Գևորգյան:
Սոնա Գրիգորյան





























