ՆԱՏՕ-ն ժամանակավորապես հետ է կանչել Իրաքի բանակի համար նախատեսված ուսումնական առաքելությունն Իրաքից՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների սրման պատճառով։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն՝ հղում անելով իրաքյան աղբյուրին։
«Սա ուժերի ժամանակավոր դուրսբերում է: Նրանք մտահոգված են ստեղծված իրավիճակով», – ասել է աղբյուրը։ Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ ՆԱՏՕ-ի առաքելությունը «ամբողջությամբ» հետ է կանչվել։
Իր հերթին, ՆԱՏՕ-ի խոսնակը գործակալությանը հայտնել է, որ դաշինքը վերախմբավորել է իր առաքելությունն Իրաքում։
Այս առաքելությունը բնույթով մարտական չէ և ուղղված է Իրաքի զինված ուժերի համար սպաների և մասնագետների պատրաստմանը։

























































































