Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմի դուռը բացողները․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր ուժերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն: Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու, խոսում են խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին, սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել: Եթե նույնիսկ գնանք ամենալավատեսական կանխատեսումով, վերաբացել հաստատված խաղաղությունը նշանակում է վերափոխելու հնարավորություն ստեղծել այն ամբողջ բովանդակությունը, որը մենք բանակցային պրոցեսի արդյունքում ի վերջո ֆիքսել ենք»,- նշեց նա:

«Այս խաչմերուկը պատմական խաչմերուկ է. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն. մենք հաստատել ենք այդ խաղաղությունը, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը: Հիմա իմ նշած ուժերը փորձում են բացել այդ դուռը, և դա միանշանակ ճակատագրական սպառնալիք է ՀՀ անվտանգությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս