Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանը պիտի դառնա հետիոտնի համար մատչելի քաղաք. ի՞նչ է առաջարկում Վիկտոր Մնացականյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի կենտրոնում իրականացվող, այսպես կոչված, բարեկարգման աշխատանքները օրըստօրե նոր հարցեր են առաջացնում։

Մայրաքաղաքաի սրտում իրականացվող փոփոխությունները հաճախ ուղեկցվում են ոչ համակարգված մոտեցումներով և վիճահարույց մոտեցումներով, ինչի հետևանքով տուժում է թե՛ մայրաքաղաքային միջավայրը, թե՛ քաղաքացին՝ իր առօրյայում։

Քաղաքային պլանավորող, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը շրջելով Երևանի կենտրոնական հատվածներում՝ փաստացի արձանագրում է այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ հստակ լուծումներ չեն ստանում, իսկ մայրաքաղաքաին էլ փոխանցում են ոչ էսթետիկ տեսք։

Փողոցների ներկայիս վիճակը ոչ միայն անհարմարություն են ստեղծում քաղաքացիների համար, այլև վկայում են աշխատանքների ոչ որակյալ և անհետևողական իրականացման մասին։

Առանձին լուրջ մտահոգություն է առաջացնում ծառահատման խնդիրը, որոնց կողքով էլ աննկատ չի անցնում Վիկտոր Մնացականյանը։

Վիկտոր Մնացականյանն առաջարկում է լայնացնել մայթերը, սակայն այս առաջարկը ևս հարցերի տեղիք է տալիս․ արդյոք քաղաքը պատրաստ է նման կտրուկ փոփոխության։ Ի պատասխան ՝ Մնացականյանը ներկայացնում է զարգացած և զարգացող քաղաքների օրինակը և բացատրում թե, ինչ դրական ազդեցություն է առաջարկվող փոփոխությունը թողնելու քաղաքացիների և քաղաքի գեղագիտական տեսքի վրա։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս