Armenian text to speach

ԱՄՆ-ի նախագահը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը գործնականում վտանգ չի ներկայացնում, հետևաբար Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի գրառումը սոցցանցի Truth Social հարթակում։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները չէին ուզում կռվել, որպեսզի կասեցնեին Իրանի միջուկային ծրագիրը։ Այժմ այդ պայքարում մենք հաղթել ենք ռազմական առումով, և գործնականում Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում նրանց համար», – գրել է ԱՄՆ-ի նախագահը։

Թրամփը հավելել է, որ երկրները բողոքում են նավթի բարձր գներից, ինչի համար ստիպված են վճարել, բայց չեն ցանկանում օգնել Հորմուզի նեղուցը բացելուն, մինչդեռ դրա համար, Թրամփի համոզմամբ, պահանջվում է պարզ ռազմական գործողություն։

«Նրանց համար դա անելը այնքան հեշտ է՝ նվազագույն ռիսկով», – գրել է ԱՄՆ-ի նախագահը։

 




Լրահոս