Բակո Սահակյանը օրենքներ ստորագրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Արցախի նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է “Պետական կենսաթոշակների մասին”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամluավորների, վարչապետի, կառավարության անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու  առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին”, “Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Դիվանագիտական ծառայության մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները:




Լրահոս