Armenian text to speach

Իրանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել իր հարևանների հետ. Փեզեշքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հակամարտել իր հարևան երկրների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իսլամական երկրներին և մեր սիրելի հարևաններին. դուք մեր եղբայրներն եք, և մենք մտադիր չենք ձեզ հետ կոնֆլիկտի մեջ մտնել։ Մեր տարաձայնությունների միակ շահառուն սիոնիստական ռեժիմն է»,-գրել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահը նաև շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ կոչ անելով անցյալում թողնել բոլոր տարաձայնությունները։

 




Լրահոս