
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ժամը 22.00-ի սահմաններում Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց հնչել էին կրակոցներ, որի պատճառով հրազենային վնասվածքներ էր ստացել տաքսու վարորդ, 27-ամյա Արտակ Մարատի Անդրեասյանը: Նրան տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և վիրահատել էին:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, ներքին օրգանները վնասված չէ, այլ վիրահատել են մեջքի հատվածը, ավելի կոնկրետ թիակը: Թե ով է եղել վերջինս կրակողը, ոստիկանությունը դեռ չի հրապարակում, մեզ փոխանցեցին, որ մանրամասները դեռ ճշտվում են: Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ ոստիկանությունը կասկածում է Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Հրաչիկ Խաչատրյանի ազգականներից մեկին, որը բավական ակտիվ շփման մեջ է եղել Արտակ Անդրեասյանի հետ:
Մանրամասները` այստեղ: