Վաղը ժամը 11:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա «S.O.S. Սևան» նախաձեռնության բողոքի ակցիան: Նախաձեռնությունը պայքարում է երկու կառավարական որոշումների դեմ, որոնք սպառնում են Սևանա լճի գոյությանը:
Դրանք են` ՀՀ կառավարության հեղինակած և ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սևանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, և լիճը կսկսի իջնել ու ճահճանալ:
Մյուս օրենքը ՀՀ կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն` Սևանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ: