Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերձավանցի Ախտոյաններին հեռացրել են ՔՊ-ից. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի  իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել Մհեր և Դավիթ Ախտոյաններին։

Նույն աղբյուրից ստացված տեղեկություններով՝ նման որոշման հիմքում եղբայրների անունների շրջանառությունն է՝ Մերձավանի դեպքերի, մասնավորապես՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված պատմության շրջանակում։

Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով այս պահին կալանավորված են երկու անձ՝ Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը։ Ինչպես հայտնի է, Գևորգ Հարությունյանը ընկերական կապեր ունի Ախտոյանների հետ, իսկ Նարեկ Օհանյանը նրանց հետ գտնվում է ազգակցական կապի մեջ։

ArmLur.am-ը շարունակում է հետևել զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս