Հայէկոնոմբանկի վճարային քարտերով աշխատավարձ ստացող ֆիզիկական անձինք կարող են ստանալ վարկային գիծ աշխատավարձի մինչև 15-ապատակի չափով, բայց ոչ ավելի քան.
- 5 մլն դրամ՝ մասնաճյուղերում դիմելիս,
- 3 մլն դրամ՝ AEB Mobile-ով:
Վարկային գիծը տրամադրվում է 12–48 ամիս ժամկետով՝ սկսած 13,5% տարեկան անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 14,37%-ից)։
Բանկի մասնաճյուղերում դիմելու դեպքում վարկային գծի տրամադրման մասին որոշումը կայացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ AEB Mobile-ով՝ անմիջապես հայտը լրացնելիս:
Աշխատավարձային վարկային գծի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:





























