ArmԼur.am-ը տեղեկացավ, որ այսօր ԱԺ խորհուրդը նիստ է հրավիրել:
Բանն այն է, որ վաղը խորհրդարանում մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը և խորդուրդը պետք է հաստատի նիստերի օրակարգը:
Մենք տեղեկացանք, որ օրակարգի քննարկումից հետո, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ է հրավիրել:
Ի դեպ, խորհրդարանական նիստերում նախատեսված է մի քանի կառույցների ղեկավարների ընտրություններ:
Սոնա Գրիգորյան





























