Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստել է իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքյանին, որ Մոսկվան կմնա Իրանի նվիրված ընկեր և վստահելի գործընկեր։
Կիրակի օրը Պուտինը Նորուզի կապակցությամբ ուղարկել էր շնորհավորական ուղերձ Փեզեշքյանին՝ ցանկանալով, որ Իրանի ժողովուրդը այս դժվարին փորձությունները հաղթահարի պատվով։
Ուղերձում Պուտինը ընդգծել էր, որ Ռուսաստանը շարունակելու է լինել Իրանի կողքին որպես վստահելի գործընկեր, հատկապես այս մարտահրավերային ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելի վարչակարգը ռազմական լայնածավալ գործողություն էին սկսել Իրանի դեմ՝ սպանելով Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին և մի շարք բարձրագույն ռազմական հրամանատարների և քաղաքացիների։
Հարձակումները ընդգրկել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ օդային հարվածներ։
Պատասխանի շրջանակում Իրանի զինված ուժերը իրականացրել են հակահարվածային գործողություններ՝ թիրախավորելով ամերիկյան և իսրայելական դիրքերը բռնազավթված տարածքներում և տարածաշրջանի բազաներում ։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























