Armenian text to speach

Ներսես Երիցյանին պաշտոն են տալու. ի՞նչ հանձնաժողով է ղեկավարելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն խորհրդարանը պատրաստվում է քննարկել Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Մեր տեղեկություններով կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Ներսես Երիցյանի թեկնածությունը։

Խոսքը մի կառույցի մասին է, որը առնչվում է տեղեկատվության հոսքերին, տվյալների կառավարմանը և թվային համակարգերի վերահսկմանը։ Այսինքն՝ այն դաշտին, որտեղ այսօր ձևավորվում է ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև քաղաքական և հանրային իրականությունը։

Ըստ հանձնաժողովի կառավարման նոր կարգավորման համաձայն օպերատիվ-հետախուզական մարմինները պարտավորվում են աջակցել Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին՝ կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման և բացահայտման ուղղությամբ։

Եվ հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը։

Ինչո՞ւ է կառավարությունը այսպիսի զգայուն ոլորտի համար ընտրել հենց այս թեկնածուին։ Արդյո՞ք սա զուտ մասնագիտական ընտրություն է, թե՞ հերթական նշանակումը, որտեղ առաջնայինը վստահելիությունն է, ոչ թե անկախությունը։

Չպետք է մոռանալ՝ ով վերահսկում է տեղեկատվական համակարգերը: Իսկ նման լծակների կենտրոնացումը մեկ քաղաքական թիմի շրջանակում վաղուց արդեն դարձել է հանրային անհանգստության թեմա։

Սոնա Գրիգորյան




Լրահոս