Armenian text to speach

Ինչու է Իրանի ԱԳ նախարարը դիմել ՄԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին մարտի 22-ին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ դատապարտելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական հարձակումները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա եւ պահանջելով ՄԱԿ-ից անհապաղ գործողություններ միջազգային իրավունքի եւ  նորմերի պաշտպանության համար։

Նամակում նշվում է․

  • Մարտի 1–ին, 17–ին եւ 21–ին երկու միջուկային օբյեկտներ՝ Նատանզ եւ Բուշեհր կայանները, ենթարկվել են ռազմական հարձակումների։
  • Միջուկային օբյեկտների անվտանգությունն ու շրջակա միջավայրը վտանգվել են, ինչը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի նորմերը։
  • Իրանը հորդորում է ՄԱԿ-ին պահանջել՝ ԱՄՆ-ից եւ Իսրայելից անհապաղ դադարեցնել հարձակումները, վերականգնել վնասները եւ ապահովել գույքային եւ մարդկային փոխհատուցում։
  • Նամակում հիշեցվում է նաեւ, որ միջուկային խաղաղ ծրագրերը պաշտպանված են ՆԱԹԳ եւ ՄԱԿ-ի կանոնակարգերով, եւ ցանկացած հարձակում դրանք ուղղակի վտանգի է ենթարկում։
  • Իրանը պահանջում է, որ Իսրայելը հրաժարվի միջուկային զենքի գերշահագործումից եւ բոլոր միջուկային օբյեկտները տեղադրի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։

Արաքչիի խոսքով՝ հարձակումները լուրջ մարտահրավեր են ոչ միայն Իրանի խաղաղ միջուկային ծրագրերին, այլ նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանը ու անվտանգությանն ու նորմերին։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս