Քաջարանցիներն այսօր բողոքի ակցիան են անելու՝ ի պաշտպանություն Քաջարան գյուղի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, ժամը 3-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի կունենա ակցիա` ի պաշտպանություն Քաջարան գյուղի բնակիչների: Ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում են անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2011թ.ապրիլի 28-ի ,Սյունիքի մարզի մի քանի համայնքների /այդ թվում՝ Քաջարան/ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալե 627-Ն որոշումը, որով փոխվել է այդ հողերի նպատակային նշանակությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրվել են ,Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲԸ-ին: Հիշեցնենք, որ Քաջարանի բնակիչները դեմ են իրենց գյուղի տարածքները կոմբինատը հանձնելուն` համոզված լինելով, որ դա կհանգեցնի գյուղի կործանմանը էկոլոգիական առումով և կհարկադրի գյուղի բնակիչներին լքել իրենց բնակավայրը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գյուղը պահպանելու համար հրաժարական է տվել գյուղապետ Ռաֆիկ Աթայանը` հրաժարվելով ստորագրել հողերի հանձնման մասին պայմանագիրը, սակայն կառավորությունը դեռ իր որոշումից չի հրաժարվում։Այսօր կայանալիք ակցիան կազմակերպվել է մի խումբ էկոլոգների կողմից, որոնք նախաձեռնել և հաջողության էին հասցրել Թռչկանի ջրվեժի պաշտպանության ակցիան: Էկոլոգները այսպիսիով աջակցում են Քաջարանի գյուղացիներին իրենց սեփական հողերն ու հարազատների գերեզմանոցները վանդալներից պաշտպանելու հարցում: 




Լրահոս