Երևանի Խանջյան 7 հասցեի բնակիչները վաղը՝ մարտի 24-ին վաղ առավոտից պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։ Նրանք պատրաստվում են փակել շենքի բակ մտնող փողոցը։
ArmLur.am-ի հետ զրույցում տվյալ շենքի բնակիչները հայտնեցին, որ 2017-2018 թվականներին իրենց շենքը ճանաչվել էր որպես գերակա շահ, բայց, իրենց համառ պայքարի շնորհիվ, բնակիչներին հաջողվեց շենքը հանել գերակա շահից։ Բնակիչների խոսքով՝ այժմ շենքի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, որի հետևանքով շենքի վրա ճաքեր են առաջանում՝ թուլացնելով շենքի ամրությունը։ Մեր զրուցակցի խոսքով՝ շինարարական աշխատանքների հետևանքով՝ շենքը համարվում է վթարային։
Բողոքի ակցիա իրականացնելով՝ նրանք փորձելու ենք պատկան մարմինների ուշադրությունը սևեռել իրենց խնդիրն և պահանջելու են ճիշտ մոտեցում ցուցաբերել և հստակ լուծում տալ խնդրին՝ առանց վնասելու շենքի բնակիչներին։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























