Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար կալանավորված կնոջը բանտից տուն են ուղարկել․ որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար կալանավորված կնոջ խափանման միջոցը փոխվել է եւ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

ArmLur.am-ը հայտնել էր, որ 55-ամյա կնոջ էին կալանավորել Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար: Նա մեկ ամիս է ինչ կալանքի տակ էր, սակայն դատարանը օրերս որոշել է նրա խափանման միջոցը փոխել եւ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, ասել է թե նրան բանտից տուն են ուղարկել։

ArmLur.am-ը հայտնել էր․ որ կալանավորված կինը Ախուրյանի բնակիչ 55-ամյա Անի Պիրճոյանն է, որը Ախուրյանում ապրում է քրոջ հետ: Վերջինս ունի մեկ դուստր, որն ամուսնացած է։ ArmLur.am-ի ձեռքում էր հայտնվել նաեւ այն գրառումը, որի համար 55-ամյա կնոջը տարել են կալանքի: Սակայն դեպքը տարօրինակ չէր լինի, եթե կինը նախապես անձամբ դիմած չլիներ ոստիկաններին՝ պարզելու, թե ով է իր անունով ֆեյսբուքում կեղծ օգտահաշիվ բացել: Իսկ երբ նորից է գնացել ոստիկանություն, պարզելու, թե ինչ ընթացք է ստացել իր ներկայացրած հաղորդումը, ձերբակալվել էր:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս