Armenian text to speach

Իրանը վճռականորեն կարձագանքի իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակմանը. Արաղչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իրանը արագ և վճռականորեն կարձագանքի, եթե Միացյալ Նահանգները իրականացնի Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակվելու իր ծրագրերը, հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Եթե նման սպառնալիքները կյանքի կոչվեն, Իրանի պատասխանը կլինի արագ և վճռական», – ասել է Արաղչին։

Արաղչին ԱՄՆ-ի կողմից Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու սպառնալիքները համեմատել է ռազմական հանցագործության և «ցեղասպանության» հետ՝ վերահաստատելով Իրանի պատրաստակամությունը շարունակել պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։




Լրահոս