Գագիկ Խաչատրյանի անվերջանալի ունեցվածքը (լուսանկար)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանի՝ հարուստ լինելու մասին շատերն են խոսում: Սակայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ Էթիկայի հանձնաժողով ներկայացված ունեցվածքի հայտարարագրում, բացի դրամական միջոցներից, ոչ մի անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք ներկայացված չէ:

Այդուհանդերձ, Խաչատրյանի դրամական միջոցները բավականին շատ են: Նա ունի 272 մլն դրամ և 2.972.000 դոլար: Այս ամենի հետ մեկտեղ՝ նորանշանակ նախարարի եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է եղել: Սակայն մամուլը բազմիցս անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի բիզնեսներին ու եկամուտներին թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս:

գագիկ

Բազմիցս խոսվել է այն մասին, որ ՊԵԿ նախագահին է պատկանում Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը, ինչպես նաև՝ տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ»  ընկերությունները: Եղվարդում նա ունի նաև ջերմոցներ:

Մինչ Երևան տեղափոխվելը Գագիկ Խաչատրյանը Եղվարդում է ապրել: Թերևս սա է պատճառը, որ նա բիզնեսներ ունի նաև այդ քաղաքում:

Ծաղկաձոր քաղաքում գտնվող մի դղյակ նույնպես կապում են Խաչատրյանի անվան հետ: Այդ դղյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է ամեն ինչ` թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ. առանձնատունը գնահատվում է մոտ 3.5-4 միլիոն դոլար:

Սակայն սա էլ նրան պատկանող ընկերությունների և եկամուտ ապահովող միջոցների ամբողջական ցանկը չէ:




Լրահոս