
Նախօրեին` ժամը 11:00-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի ալրաղացում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել`16:33-ին: Այրվել է 12-14 տ արտադրական թափոն (ցորենի թեփ):