Ապրիլի 28` աշխատանքի անվտանգության պաշտպանության օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը   ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է  հայտարարել` աշխարհի հանրության ուշադրությունը խնդրի լայնածավալության վրա հրավիրելու նպատակով:

 Առաջին անգամ այս օրը նշվել է 2003թ.:  Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրը նշելու գաղափարը Զոհված աշխատողների հիշատակին նվիրված օրվանից  է ծագել, որն առաջին անգամ նշվել է 1989թ. ամերիկացի և կանադացի աշխատավորների կողմից՝ աշխատավայրում տուժած կամ զոհված աշխատողների հիշատակի պատվին:

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, աշխարհում ամեն օր միջինը մոտ 5000 մարդ մահանում է դժբախտ պատահարների և աշխատանքային հիվանդությունների հետևանքով՝ տարվա ընթացքում հասնելով 2-ից մինչև 2,3 միլիոն պատահարի: Նրանցից մոտ 350 հազարը կազմում են մահացու դժբախտ պատահարները, իսկ մոտ 1,7-2 միլիոն մահերը տեղի են ունենում աշխատանքի հետ կապված հիվանդությունների պատճառով:

 Բացի այդ, աշխատողները տուժում են արտադրությունում տեղի ունեցած տարեկան մոտավորապես 270 միլիոն դժբախտ պատահարներից, որոնք ավելի քան երեք օր աշխատավայրից բացակայելուն են հանգեցնում, և մոտ 160 միլիոն պատահարներ տեղի են ունենում ոչ մահացու ելքով հիվանդություններից:




Լրահոս