Այսօր սիրված դերասանուհիներ Պենելոպա Կրուսի և Ջեսիկա Ալբայի ծննդյան օրն է:
Պենելոպե Կրուսը ծնվել է1974թ.-ին Իսպանիայում: Դեռահաս տարիքում Պենելոպեն հետաքրքրվեց դերասանական արվեստով` իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատագերգությունը դիտելուց հետո: Ապագա դերասանուհին սկսեց գործակալներ փնտրել, բայց նրան բազմիցս մերժեցին, քանի որ նրան համարում էին շատ երիտասարդ: 1989 թվականին բախտը ժպտաց Կրուսին, տասնհինգ տարեկան հասակում նա ընդունվեց տաղանդների որոնման գործակալություն և այդտեղից էլ սկսվեց դերասանական կարիերան: Դերսանուհին «Օսկար» մրցանակի արժանացել է մեկ անգամ: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Կարիբյան ծովի ծովահենները»«, Տարօրինակ ծովեզրերին», «Ավազակուհիները» և այլն:
Իսկ դերասանուհի Ջեսիկա Ալբան ծնվել է 1981թ.-ին Կալիֆորնիայում: Սկսել է նկարահանվել 13 տարեկանից։ Նա հայտնի է դարձել ի շնորհիվ «Մութ հրեշտակ» (2000 – 2002) հեռուստասերիալում մարմնավորած դերի։ Այնուհետև նկարահանվել է զանազան հայտնի ֆիլմերում՝ ինչպիսիք են օրինակ «Գիշերային բառարան» (2003), «Մեղքերի քաղաքը» (2005) և «Ֆանտաստիկ քառյակը» (2005) ֆիլմերը։ Ըստ 2006 թ.-ի «AskMen.com» կայքի հարցման արդյունքի Ալբան գրավել է առաջին տեղը «99 ամենացանկալի կանայք» ցուցակում և 2007 թ.-ին համարվել է «Աշխարհի ամենահրապուրիչ կինը» ըստ «FHM» ամսագրի։ Ջեսիկան բազմաթիվ մրցանակներ է ստացել իր աշխատանքների համար և նույնիսկ նոմինացվել է Ոսկե Գլոբուսի «Մութ հրեշտակ» սերիալում մարմնավորած դերի համար։
Այս օրն են ծնվել նաև ամերիկացի բասկետբոլիստ Քրիս Քեյմանը, իսպանացի ֆուտբոլիստ Խուան Մատան, ամերիկացի բասկետբոլիստ Ջոշ Հովարդը, անգլիացի գրող Թերրի Փրաթչեքը և այլոք: