Armenian text to speach

Իրանը սպառնում է Իսրայելին․ քաղաքացիականների դեմ հարվածների դեպքում կուժեղացվեն հրթիռային հարձակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է Իսրայելին, որ եթե Լիբանանում և Պաղեստինում շարունակվեն քաղաքացիականների սպանությունները, ապա կուժեղացվեն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները իսրայելական թիրախների նկատմամբ։

Երեքշաբթի հրապարակված «Ճշմարիտ խոստում 4» գործողության շրջանակում տարածված 46-րդ հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ «սիոնիստական ռեժիմի մանկասպան բանակը», օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմական իրավիճակից և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի նախաձեռնած պատերազմի վրա կենտրոնացած լրատվամիջոցների ուշադրությունից, լայնածավալ ռազմական հանցագործություններ է իրականացրել Լիբանանի և Պաղեստինի քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ «անցնելով բոլոր կարմիր գծերը»։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման գործողությունների շարունակությունն անընդունելի է, և ԻՀՊԿ-ն զգուշացնում է, որ դրանց շարունակման դեպքում Իրանը և ԻՀՊԿ-ն «առանց որևէ սահմանափակման» կհարվածեն հակառակորդի ուժերի կուտակման վայրերին՝ հյուսիսային օկուպացված Պաղեստինում և Գազայի հատվածում։

Միաժամանակ հիշեցվում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ փետրվարի 28-ին Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիական անձանց սպանությունից հետո։

Հարվածները ներառել են լայնածավալ օդային գործողություններ Իրանի տարածքում՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներ, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և ենթակառուցվածքների զգալի վնասներ։

Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը իրականացրել են պատասխան հարվածներ՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով ամերիկյան և իսրայելական դիրքերը տարածաշրջանում և օկուպացված տարածքներում։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս