Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրանտ Մարգարյանին որդու ինքնաuպանության գործով հարցաքննել են․ ինչ են փորձում պարզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և նրա ընտանիքի անդամները հարցաքննվել են որդու ինքնասպանության քրեական վարույթի շրջանակներում։ Ողբերգական դեպքից անցել է 5 ամիս, և իրավապահները նշանակել են գործով մի քանի փորձաքննություններ ու սպասում են դրանց եզրակացությանը։

2025 թվականի հոկտեմբերի 25-ին Արաբկիր համայնքում հնչել է հրազենային կրակոց։ Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածի վնասվածքը կոկորդի մասում էր։ Նրա վիճակը շատ ծանր էր, և Առաջին համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար։ Ավելի ուշ պարզվեց, որ հրազենային վիրավորում ստացածը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին էր՝ Մխիթար Մարգարյանը, որի կյանքը փրկել չհաջողվեց։

Դեպքի վայրում ոստիկաններն հայտնաբերել էին ատրճանակ, արնանման հետքեր և կրակված մեկ պարկուճ։ Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Արաբկիրի բաժնից փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ «Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս