Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ.Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց մեր միջնորդությունը՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխեց վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը նոյեմբերի 13-ին առավոտյան ձերբակալվել են: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:





























