Իրանում ավելի քան 450 մարդ է ձերբակալվել սոցիալական ցանցերի միջոցով հասարակությանը անկայունացնելու փորձի համար, հաղորդում է IRNA-ն ՝ հղում անելով Իրանի ոստիկանությանը։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել է 466 դավաճան։ Նրանք օգտագործել են սոցիալական ցանցերը՝ հասարակությունում վախ և անհանգստություն սերմանելու փորձ կատարելու, ինչպես նաև թշնամու շահերից ելնելով քարոզչություն իրականացնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։























