Armenian text to speach

Արաղչին կոչ է արել ՌԴ-ին և Չինաստանին խստորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից, մասնավորապես՝ Ռուսաստանից և Չինաստանից, ակնկալում է «կոշտ դիրքորոշում» ընդունել՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, մասնավորապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, թույլ չեն տա Միացյալ Նահանգներին շարունակել չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն վճռական դիրքորոշում՝ դատապարտելով մեր երկրի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան», – ընդգծել է նա իր չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցի ժամանակ։

Արաղչիի խոսքերը տարածել է նրա ղեկավարած գործակալությունը։




Լրահոս