Armenian text to speach

3 բնակարան, հողամաս, դրամական միջոցներ․ ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արամ Գուգարացը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 23-ին ։ Մինչ այդ, armlur.am-ը պարզեց, որ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում․ 2021 թվականի փետրվարից մինչև ապրիլ եղել է Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի խորհրդական, 2020-2021 թվականներին աշխատել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում՝ ղեկավարելով ծրագրեր, իսկ ավելի վաղ՝ 2017-2020 թվականներին, եղել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի առաջատար ինժեներ/համակարգող։

ArmLur.am-ը ուսումնասիրեց պաշտոնյայի 2024 թվականի հայտարարագիրը և առանձնացրեց մի շարք ուշագրավ տվյալներ։

4 միավոր անշարժ գույք
Պարզվեց, որ Արամ Գուգարացը հայտարարագրել է մի քանի անշարժ գույք․

  • ½ բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում՝ ձեռք բերված 2022 թվականին՝ ժառանգության կարգով,
  • բաժնային հողամաս Երևանում՝ նույնպես 2022 թվականին՝ ժառանգությամբ,
  • 2024 թվականին նվիրատվությամբ ձեռք բերված մեկ բնակարան Երևանում,
  • 2024 թվականին ժառանգությամբ ձեռք բերված ևս մեկ բնակարան՝ ¾ բաժնային սեփականությամբ։

Այսպիսով, պաշտոնյան ընդհանուր առմամբ ունի 3 բնակարան և 1 հողամաս։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ տարվա ընթացքում երկու բնակարան է  ձեռք բերել՝ ժառանգության և նվիրատվության կարգով ։

Ինչ վերաբերվում է տրանսպորտային միջոցներին, ապա հայտարարագրում տրանսպորտային միջոց չի նշվել։

Դրամական միջոցներ

Բանկային ավանդ՝ 2,000,000 դրամ,

Բանկային հաշիվների մնացորդներ՝ 6,221 դոլար, 400,476 դրամ և 1,953,184 դրամ,

  • Կանխիկ միջոցներ՝ 2,000 դոլար և 500,000 դրամ։

Եկամուտներ
Հաշվետու տարում նա ստացել է՝

  • ժառանգություն՝ 6,200 դոլար,
  • աշխատավարձ՝ Կադաստրի կոմիտեից՝ 11,020,305 դրամ։

Ընդհանուր եկամուտը կազմել է 13,479,101 դրամ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս