Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չորեքշաբթի Իսպանիայի կոնգրեսում ելույթ ունենալիս քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի նկատմամբ, դրանք բնութագրելով որպես «անարդար և անօրինական պատերազմ»։
Սանչեսը, ով վաղուց է հանդես գալիս պատերազմի հակառակորդ դիրքորոշմամբ, ասաց, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը «խախտել են միջազգային իրավունքը, ապակայունացրել Մերձավոր Արևելքը և նորից հրահրել հակամարտություններ Իրաքում և Լիբանանում»։
Իսպանացի առաջնորդը նաև ընդգծեց, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը «անվտանգության սպառնալիքի տակ դրել են ծովածոցային երկրների պետությունները», որոնք արագ դարձան խոցելի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որոշումների պատճառով։
Սանչեսը ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրեց նաև այն բանի համար, որ նրանք հարմար առիթ են ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար՝ Ուկրաինայում իր լայնածավալ ներխուժման ընթացքում, նշելով, որ Ռուսաստանը շահում է վառելիքի գների աճից և մեղմացված պատժամիջոցներից, որոնք նույնպես պայմանավորված են ԱՄՆ-ի վարչակազմի որոշումներով։
Իսպանիան շարունակել է պայքարել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների դեմ՝ հրաժարվելով թույլ տալ ԱՄՆ-ին օգտվել իր Ռոտա ծովային և Մորոն ավիաբազաներից, որոնք գտնվում են Անդալուսիայի շրջանում։ Ներկայացվող իրավիճակը Թրամփին ստիպեց քննադատել Իսպանիային՝ ասելով, որ այն «չունի մեծ առաջնորդություն» և պահանջել «ընդհանրապես դադարեցնել առևտուրն Իսպանիայի հետ»։
Անի Վարդանյան

























































































