ArmLur.am լրատվականին է ահազանգել կալանավորված Վիգեն Մելքոնյանը՝ խնդրելով օգնել և աջակցել իրեն։
Վերջինս ունի երեք անչափահաս երեխա, որոնք գտնվում են իր մեծահասակ ծնողների խնամքի տակ։ Վիգենը արդեն վեց տարի է կալանավորված։
ArmLur.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ վեց տարի առաջ իր անչափահաս երեխային՝ տասներեք տարեկան դստերը, բռնաբարել են, և որոշ ժամանակ անց կինը իրավապահներին խոստովանել է, որ իր երեխային բռնաբարող անձին ինքն է սպանել։
Վիգեն Մելքոնյանի խոսքով՝ կնոջը կալանավորումից զերծ պահելու համար նա իր վրա է վերցրել կնոջ կատարած արարքը, ինչի հետևանքով իրեն են կալանավորել։
Կինը պայմանագրային զինծառայող էր և զոհվել է Ջերմուկում տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Այսօր Վիգեն Մելքոնյանը իրավապահներին հայտարարել է, որ այդ արարքը կատարել է կինը, իսկ ինքը վերցրել է իր վրա։ Նա խնդրում է իրավապահներին, հաշվի առնելով նաև իր առողջական վիճակը, թույլ տալ հասնել իր երեխաներին։
Նշենք, որ Վիգեն Մելքոնյանի ֆինը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհված 36-ամյա Անուշ Աբետյանն է։ Անուշը ծնունդով Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































