
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 27-ին՝ ժամը 23։37-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի թիվ 1 շենքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Դեբեդ գետը:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ` 1979 թ. ծնված Ա. Ղ.-ին, ով տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: