Armenian text to speach

Մայրությունը ինձ համար կյանքի ամենակարևոր ու պատասխանատու փուլերից մեկն է. Եվա Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Եվա Բաղդասարյանի հետ մայրության և կանացիության մասին:

Եվա, կասե՞ք՝ դուք նշո՞ւմ եք կանանց տոնը, և եթե այո՝ ինչպե՞ս։
Այո՛, սովորաբար բոլոր տոները նշում ենք՝ Վալենտին, մարտի 8, ապրիլի 7։ Հավաքվում ենք մտերիմներով որևէ ժամանցային վայրում և նշում։

Ի՞նչ է ձեզ համար կանացիությունը, և ո՞րն է ձեր կանացի ուժի գաղտնիքը։
Կանացիությունը իմ ուժն է՝ լինել և՛ փափուկ, և՛ ուժեղ միաժամանակ։ Դա իմ ինքնավստահությունն է, իմ սահմանները և իմ արժեքների գիտակցումը։ Իմ ուժի գաղտնիքը ինքս ինձ ճանաչելն է և չվախենալը՝ լինել իրական ես։

Եվա, դուք նոր եք դարձել մայր։ Սա ձեզ համար կանացիության ի՞նչ փուլ է, և ի՞նչ տպավորություններով կկիսվեք մեզ հետ։
Մայրությունը ինձ համար կյանքի ամենակարևոր ու պատասխանատու փուլերից մեկն է։ Դա անվերապահ սիրո, նվիրումի ու ինքնազոհության ճանապարհ է, որտեղ դու սովորում ես ոչ միայն երեխայիդ, այլ նաև ինքդ քեզ նորից ճանաչել։

Եվա, կասե՞ք՝ մայրանալը որևէ կերպ ազդե՞լ է ձեր և ձեր մայրիկի հարաբերությունների վրա, արդյոք ավելի՞ եք գնահատում ձեր մայրիկին։
Ինչպես ասում են՝ մինչև ծնող չես դառնում, ծնողին չես հասկանում։ Իմ դեպքում դեռ այն փուլն է, որ սկսել եմ հասկանալ մայրիկիս։ Ինը ամիս հղիություն, ծննդաբերություն և անքուն գիշերներ… Հիմա, երբ ինձ շատ է օգնում, ավելի ու ավելի եմ գնահատում նրան։

Որպես վերջաբան՝ պատասխանեք, խնդրում եմ՝ կա՞ն կանացիության այն դետալները, որոնց վրա ավելի շատ եք ուշադրություն դարձնում հագուստում և աքսեսուարներում։
Կանանց վրա առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում խնամված մաշկին։

Ալլա Թովմասյան




Լրահոս