Armenian text to speach

Իրանը բանակցություններ չի վարում․ Արաղչին վերահաստատել է դիմադրության քաղաքականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի վարում որևէ բանակցություն և շարունակում է «դիմադրության» քաղաքականությունը։

Նրա խոսքով՝ թեև տարածաշրջանի մի շարք երկրների արտգործնախարարներ կապ են հաստատել Իրանի հետ, երկրի դիրքորոշումը մնում է «սկզբունքային և անփոփոխ»։ Արաղչին նաև նշել է, որ միջազգային երաշխիքները վստահելի չեն, և Իրանը ապավինում է սեփական «պատժիչ գործողություններով ստեղծված զսպման մեխանիզմին»։

Նա ընդգծել է, որ առանց հստակ երաշխիքների հրադադարը կարող է հանգեցնել նոր պատերազմի, և «թշնամին պետք է դաս քաղի»։ Միաժամանակ, Արաղչին քննադատել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների առկայությունը՝ նշելով, որ դրանք ոչ թե ապահովում են անվտանգություն, այլ հակառակը՝ վտանգի աղբյուր են դառնում ընդունող երկրների համար։

Իրանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ Հորմուզի նեղուցը փակ է թշնամիների համար, սակայն բաց է բարեկամ երկրների՝ այդ թվում Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի և Պակիստանի համար։

Արաղչին Իրանի պատասխան գործողությունները բնութագրել է որպես երկրի պատմության «ոսկե պահ»՝ պնդելով, որ հակառակորդները չեն հասել իրենց նպատակներին և այժմ արդեն խոսում են բանակցությունների մասին՝ ինչը, նրա խոսքով, վկայում է նրանց ձախողման մասին։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս