«Հովիկ Աբրահամյանը օլիգարխիայի տիպիկ ներկայացուցիչ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հովիկ Աբրահամյանը օլիգարխիայի տիպիկ ներկայացուցիչ է»,-այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Մեր իշխանության ներկայացուցիչները երբեք չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»,-նշեց նա:

Կարապետյանի խոսքով՝ երկրում առաջին հերթին անհրաժեշտ են   տնտեսական բարեփոխումներ, և վարչապետի փոփոխությունը ոչինչ չի կարող փոխել մեր երկրում: Նա նաև նշեց, թե մեր քաղաքական կյանքի փոփոխությունը կապված է առաջին հերթին արտաքին գործոններից:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի գործունեությանը՝  Կարապետյանը նշեց.

«Նրա գործունեության մեջ մենք կտեսնենք միայն պոպուլիստական քայլեր, որպեսզի ապացուցվի, թե ինքը տարբերվում է Տիգրան Սարգսյանից: Նա այդ քայլին կդիմի միայն իր ծրագրի ընդունման համար»,-ընդգծեց «Նոր ժամանակների» առաջնորդը:




Լրահոս