ԱՄՆ-ն ու ԵՄ-ն տարակարծիք են Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցում, և չի բացառվում, որ Վաշինգտոնն ինքնուրույն գործի. РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրում է New York Times-ը:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ ի տարբերություն եվրոպական գործընկերների, ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ռուսաստանյան ամբողջական ոլորտների հանդեպ:
2012-ին ապրանքաշրջանառությունը ԵՄ և Ռուսաստանի միջև կազմել է 370 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև` մոտ 26 մլրդ դոլար:
Այսպիսով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից ԱՄՆ-ն Եվրամիությունից ավելի քիչ է ռիսկի դիմում` ռուսաստանյան հակընդդեմ պատժամիջոցների դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ ոլորտների դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելը ճիշտ չի լինի: Չնայած դրան՝ նախագահի մի շարք խորհրդականներ կողմ են ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին: