Armenian text to speach

27,600 դոլար կանխիկ և մեկ բնակարան․ ի՞նչ ունեցվածք ունի Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Վիճակագրության պետական խորհրդի անդամ, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանի՝ 2024 թվականի հայտարարագիրը և պարզել մի շարք ուշագրավ տվյալներ։ Նա պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսի 22-ին։

ArmLur.am-ը պարզեց, որ պաշտոնյան հայտարարագրել է մեկ բնակարան Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել դեռևս 2016 թվականին։ Տրանսպորտային միջոց նա չի հայտարարագրել։

Ֆինանսական միջոցների մասով ArmLur.am-ը ուսումնասիրեց, որ Անանյանն ունի տարբեր արժույթներով դրամական միջոցներ։ Մասնավորապես՝ բանկային հաշիվներում առկա է 445 դոլար, 451 եվրո և ավելի քան 2.3 մլն դրամ, իսկ կանխիկ պահվող գումարները կազմում են 27,600 դոլար, 8,250 եվրո և 90,000 դրամ։

Եկամուտների մասով պաշտոնյանը 2024 թվականին ստացել է ընդհանուր 11,425,331 դրամ։ Դրանցից 9,652,955 դրամը՝ աշխատավարձ է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 1,030,776 դրամը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, ինչպես նաև 741,600 դրամ կենսաթոշակ։

Հայտարարագրից պարզ է դառնում, որ պաշտոնյան ունի զգալի կանխիկ խնայողություններ՝ հատկապես արտարժույթով։ Սա առաջացնում է հարցեր՝ ինչ աղբյուրներից են ձևավորվել այդ միջոցները և որքանով են դրանք համադրելի պաշտոնական եկամուտների հետ։

 

Սոնա Գրիգորյան




Լրահոս