Սերժ Սարգսյանի միակ ճիշտ քայլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջի: Նման տեսակետ այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Եթե չպահանջեն, կգան կկանգնեն փակուղու առջև, որը նորմալ է տվյալ դեպքում»,-նշեց նա:

Ըստ Կարապետյանի՝ այժմ քառյակի գործունեությունն է անհասկանալի, քանի որ նրանց միակ նպատակը Տիգրան Սարգսյանի հրաժարականն էր, և դա ինքնըստինքյան եղավ:

«Եվ հիմա պարզ չէ, թե ինչ գործունեություն այսուհետ կծավալի քառյակը», – նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե այլևս չի առաջադրվի ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնում, նա նշեց.

«Նրա միակ ճիշտ քայլն այդ էր: Մյուս նախագահներն էլ պետք  է հետևեն Սերժ Սարգսյանի օրինակին: Երեքով էլ պետք է հրաժարվեն ընտրովի պաշտոն կառավարել», – նշեց նա:




Լրահոս