ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն այսօր Ազգային ժողովում ՔՊ-ականները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ են ընտրելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։
Թեկնածությունը ներկայացնելու է նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը,
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր․ հարցը մնում է բաց՝ արդյո՞ք իշխանությունը կհամաձայնի ընդդիմության թեկնածուին, թե այս ընտրությունն էլ կվերածվի հերթական ձևական գործընթացի, որտեղ արդյունքը կանխորոշված է լինելու։
Հանձնաժողովի անդամի քվեարկությունը, մեծ հաշվով, պատասխան կտա ոչ թե թեկնածուի հնարավորություններին, այլ մեկ պարզ հարցի՝ արդյո՞ք այս կառույցներն ունեն որևէ իրական անկախություն, թե շարունակում են մնալ քաղաքական մեծ խաղի հերթական գործիքը։
Սոնա Գրիգորյան





























